Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր բիզնեսը ազատվելո՞ւ է հարկերից

Մայիս 24,2014 14:01

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում
թեման ներկայացնում է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը

Արամ Աբրահամյան.– Կառավարության ծրագրի դեմ ձեր ընդդիմախոսների փաստարկներից մեկն այն է, որ ընդամենը 3 թիվ է գրված որպես ուղենիշ` 65000 դրամ աշխատավարձ, 5 տոկոս տնտեսական աճ եւ 10 տոկոս աղքատության կրճատում: Ինչո՞ւ են այդքան քիչ ուղենիշները:

Վարդան Այվազյան.– Ընդհանրապես կառավարության ծրագիրը առաջինը քաղաքական փաստաթուղթ է, երկրորդ` առկա պարագայում դա մարտահրավերներին դիմագրավելու հիմնական մոտեցումների ձեւակերպումն է: Իսկ մարտավարության գործողությունների ծրագիրը, ինչի մասին մենք խոսում ենք, դրանք ավելի շատ արտացոլված են լինում այլ փաստաթղթերով: Օրինակ` պետական բյուջե, եռամսյա զարգացման ծրագիր, կոնկրետ օրենքներ ու ծրագրային դրույթներ, որոնք որ բերում են, եւ մենք հաստատում ենք, ու դա մշտական պրոցես է: Մենք ունենք, համենայնդեպս, տարեկան բյուջե, եւ բյուջեում մանրամասն նկարագրված է ոլորտ առ ոլորտ, բացի դրանից՝ կա եռամսյա զարգացման ծրագիր: Գումարած դրան՝ ամեն մի օրենսդրական փաթեթի մեջ ներառում է որոշակի կոնկրետ խնդիրների լուծման հնարավորության: Ուստի` եթե վերցնում ենք կառավարության ծրագիրը, ապա այն նախօրոք ներկայացված մեսիջ է, որն ուղարկում է կառավարությունը: Դրա համար ես իմ ելույթում հստակ ասացի` ինձ համար, օրինակ, կարեւորագույն ուղենիշներից մեկն այն է, որ էապես փոխվել է մոտեցումը. առաջնահերթ խնդիրը բարեկեցության ապահովումն է, եւ մնացած ցանկացած այլ գործառույթ հանդիսանալու է միայն եւ զուտ գործիք` այդ բարեկեցությունն ապահովելու համար:

Ա. Ա.– Ենթադրենք, 10 տոկոսով աղքատությունը կրճատվում է: Մենք ունենք 200 հազար ընտանիք, որոնք վատ են ապրում, եթե 10 տոկոսով կրճատվի` կլինի 180 հազար ընտանիք: Դա կփոխի՞ իրավիճակը:

Վ. Ա.– Համենայնդեպս` դա արդեն 200 հազար չէ: Կառավարությունը հստակ ասում է, թե ինչպես է հասնելու դրան: Խոսում ենք բացարձակ թվերով, փոքր եւ միջին բիզնեսը գտնվում է հարկման երկու ռեժիմներում՝ արտոնագրային վճարներ եւ շրջանառության հարկ: Միջին առումով, եթե վերցնենք ՀՀ տնտեսական դաշտում տնտեսվարողների ընդհանուր թվաքանակը, 72-73 հազարը տալիս է մշտական հաշվետվություն, 59 հազար տնտեսվարող գտնվում են այս 2 հարկատեսակի տակ: Կառավարությունը նրանց չի դիտարկում որպես հարկատու, ասում է` եկեք այս մարդկանց հարկերից ազատենք ընդհանրապես, պետք չի, որ ինքը հարկ տա՝ 20 մլրդ-ից ավելի նա գումար է տալիս պետական բյուջե, հրաժարվենք: Կառավարության ղեկավարն ասում է՝ ինձ համար պետական բյուջեն գերխնդիր չէ, այդ 20 մլրդ գումարը այն գումարը չի, ինձ համար շատ ավելի կարեւոր է այդտեղ աշխատողը: Եթե մենք վերցնենք ամեն մի տնտեսվարողի մոտ 2-3 հոգի աշխատող, իսկ 60 000 տնտեսվարող 3 հոգով, դա հավասար է 200 000 աշխատող մարդու, եթե դա բաժանենք միջին թվաքանակի վրա` կլինի 4000 ընտանիք:

Ա. Ա.– Այսինքն՝ նրանք ընդհանրապե՞ս հարկ չպիտի վճարեն:

Վ. Ա.- Ես կարծում եմ՝ եկեք մինչեւ 30 մլն դրամ շրջանառություն ունեցողներին ազատենք: Ներկայացնեմ թվերով` 47 000 տնտեսվարող մինչեւ 10 մլն շրջանառություն ունեն, մինչեւ 30 մլն շրջանառություն ունեցողների թվաքանակը, այսինքն՝ 47000-ը, կազմում է 4800, այսինքն՝ 53800 տնտեսվարող ասում ենք՝ եթե կարող ենք մեխանիզմը այնպես դնենք, մենք պատրաստ ենք գնալու, որ ինքը ընդհանրապես չվճարի:

Ա. Ա.- Այսինքն՝ դուք այդպիսի օրենք պետք է մշակեք:

Վ. Ա.- Այո, այդ օրենքը կա կառավարության գործողությունների ծրագրի մեջ, արդեն դե ֆակտո ԱԺ-ում կա: Բայց մենք ասում ենք՝ ընդհանրապես ազատում ենք, կամ տվեք մեզ օրինակ` 1000 դրամ, նրա համար, որպեսզի հաշվետվողականություն ունենաս եւ իմանաս` որտեղ է գտնվում տնտեսվարողը, բայց մենք պարտադիր պայման ենք դնելու, որ փաստաթղթաշրջանառությունը կարգին լինի, այսինքն` առանց փաստաթղթի ստվերային տնտեսություն չունենաս, որովհետեւ երբ դու առանց փաստաթղթի ես առեւտուրդ իրականացնում, երբ ես ազատել եմ սրանից, խոշորն է այստեղ փախնում:

Ա. Ա.– Իսկ խոշորը կարող է մանր ձեւանալ:

Վ. Ա.– Ոչ, ինքը չի կարող ձեւանալ, որովհետեւ մենք ունենք վերահսկողական գործառույթներ, մենք եթե գիտենք, որ օրինակ` այս կազմակերպությունը 100-200 մլն շրջանառություն է ունեցել, եկեք մենք հստակ ֆիքսենք, ինչպես Վրաստանն է արել, տեսախցիկ դնենք, վերահսկողության պարագայում ասենք: Եթե դու շրջանառությունդ թաքցնում ես, այսինքն՝ 30 մլն-ից ավելի ունես ու ցույց չես տալիս, արի տուգանք դնենք: Հիմա ասում ենք` արի, ունեցիր պարտադիր փաստաթուղթ, փոքրը ասում է` ինձ ինչու ես պարտադիր ստիպում. եկեք հասկանանք՝ եթե ես ասում եմ՝ քեզ ազատում եմ հարկից, պետք չի գումար, այսինքն՝ մի քիչ էլ դու պետք է անհանգստանաս, որ քեզ մոտ փաստաթղթաշրջանառությունը ճիշտ լինի:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031