Քննարկումը թեժ է եղել
Մայիսի 23-ին Դիլիջանի «Փարադայս» հյուրանոցառեստորանային համալիրում կայացել է համայնքների խոշորացման թեմայով քննարկում, որը կազմակերպել է Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովը՝ Ազգային ժողովի աջակցման ծրագրի հետ: Քննարկմանը մասնակցել են հիշյալ հանձնաժողովի ղեկավարներ, Դիլիջանի տարածաշրջանի համայնքապետեր, ավագանու անդամներ, բնակիչներ, տեղական կազմակերպությունների ղեկավարներ: Հանդիպմանը ներկա է եղել եւ ելույթ է ունեցել Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Խորհրդարանի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նշել է, որ կառավարությունը ծրագրել է իրականացնել համայնքների խոշորացում: Նա դա համարել է լուրջ բարեփոխում , ասելով՝ մինչ խորհրդարանում օրինագիծը կդրվի շրջանառության, հարկ է տեղերում հանդիպում կազմակերպել համայնքների բնակիչների եւ ոլորտի պատասխանատուների հետ,որպեսզի իմանան նրանց կարծիքը: Խոշորացման տարբերակները քննարկելու, այդ գործում խնդիրները հասկանալու համար նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագրեր: Ստեփան Մարգարյանը հայտնել է , որ նման քննարկումներ կլինեն նաեւ այլ մարզերում:
Քննարկման մասնակից, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, երիտասարդ լրագրող Տաթեւ Հարությունյանը մեզ հայտնեց, որ Հաղարծնի, Թեղուտի գյուղապետերը, Դիլիջանի շրջակա համայնքների որոշ բնակիչներ դեմ են արտահայտվել համայնքների խոշորացմանը: 3784 բնակիչ ունեցող Հաղարծնի գյուղապետ Սարգիս Պողոսյանը նշել է, որ խոշորացմանը, Հաղարծինը Դիլիջան քաղաքի կազմում ընդգրկելուն դեմ է ոչ անձնական պատճառով, ինքը որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրվել: Համայնքների բնակիչներից ոմանք մտահոգություն են հայտնել,որ Դիլիջան քաղաքին միավորվելու դեպքում իրենց տներում ջրաչափեր կտեղադրվեն, իրենք ներկայումս ջուրն անվճար են օգտագործում: Հնչել են նաեւ մտահոգություններ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Պարզ է սրանց միտքը՝ գյուղերը գլխատում են, որպիսզի տարածքների յուրացումն ու իրացումն ավելի հեշտ լինի փողատերերի համար: Կուտակված հանցավոր գումարները մի ձեւով կայուն – արժեքավոր ապրանք պիտի դարձնեն թե՜ ոչ: Դիլիջանի շրջակայքը վատ տեղ չէ ամառանոցներ ու հյուրանոցներ կառուցելու համար: Հողազրկվածներին էլ կքշեն «ազատագրյալ տարածքներ», կամ էլ կծախեն ռուսներին – նրանք էլ աշխատուժի կարիք ունեն: