Երեկ Երեւանում եւ հանրապետության մարզերում տոնական մթնոլորտ էր տիրում: Անգամ նրանք, ովքեր շրջանավարտներ եւ նույնիսկ դպրոցականներ չունեն, անմասն չմնացին այդ տոնից: Ավտոմեքենաների շչակները, փողոցներում խմբերով շրջող զվարթ շրջանավարտները, սրճարաններից լսվող Թաթայի երգը եւ, վերջապես, օրվա ավարտին Ազատության հրապարակի համերգն ու հրավառությունը բոլորին ասում էին, որ Վերջին զանգն է հնչել: Ողջ օրը լրագրողները շրջում էին քաղաքում եւ մեծահասակներին հարցեր տալիս՝ իսկ ինչպիսի՞ն էր ձեր Վերջին զանգը: Բնականաբար, բոլորին թվում է, թե իր Վերջին զանգն ուրիշ էր, իրենք էին ուրիշ, իրենց դպրոցն ու ստացած կրթությունն էր ուրիշ: Ուրիշ, բայց ոչ ավելի լավը, քան հիմա:
Հրապարակումն ամբողջությամբ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: