Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններն այն մասին, որ հայտնաբերվել ու ձերբակալվել է Աբովյանում երեկ տեղի ունեցած վիճաբանության ևս մեկ մասնակից:
Հիշեցնենք, երեկ երեկոյան, ժամը 21:50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ ժամը 17:00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է ` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելը և ապօրինի զենք պահելը:
Ավելի ուշ վիճաբանության 2 մասնակիցներ` 29-ամյա Մաթևոս Կարապետյանը և 28-ամյա Էդվին Թադևոսյանը ինքնակամ ներկայացել էին ոստիկանության Կոտայքի բաժին և ներկայացրել «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակ, ինչից հետո ձերբակալվել էին:
Կարդացեք նաև
Այսօր ձերբակալված երրորդ անձը 34-ամյա Վարդան Հարությունյանն է։
Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված և առայժմ պաշտոնապես չհաստատված տվյալներով, միջադեպի մասնակիցները` Էդվին Թադևոսյանն ու Վարդան Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռներն են։ Ընդ որում՝ Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ Էդվին Թադևոսյանը նաեւ operativ.am կայքի սեփականատերն է։
Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում
Տեսանյութը` shamshyan.com-ի