Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած վերջին զանգի տոնական միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում կազմակերպված համերգով: Արդեն հաճելի ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ տոնական այս օրը շրջանավարտների համար իսկական տոնախմբություն դարձնելը: Եվ չնայած անձրևին, Ազատության հրապարակում ներկա շրջանավարտների տրամադրությունն իսկապես բարձր էր ու տոնական:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես այցելել են Ազատության հրապարակ՝ շրջանավարտներին բարի երթ մաղթելու դեպի մեծ կյանք: Քաղաքապետը և նախարարը իրենց որդիների հետ շրջել են Ազատության հրապարակում, շնորհավորել շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:
Շրջանավարտներին մաղթելով խաղաղ ու երջանիկ ապագա՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նրանք միշտ բարձր կպահեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, երևանցու պատիվը:
Օրվա գլխավոր միջոցառման ընթացքում, որն ուղեկցվում է բազմաթիվ հաճելի անակնկալներով, հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունում են հայկական էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները: Վերջին զանգին նվիրված տոնական համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև ուշ երեկո և կեզրափակվի տոնական հրավառությամբ:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ինչպես ասում էր Օստապ Բենդերը` քաղաքապետը պետական փողերը մսխելու չորս հարյուր «օրինավոր» միջոց գիտե :