ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարվա գնաճը գնալով նվազելու է, իսկ տնտեսական աճն էլ կարագանա: ԿԲ-ն այսօր հրապարակել է գնաճի հաշվետվությունը, ըստ որի 2014-2015 թվականներին կանխատեսվում է տնտեսական աճի արագացում:
ԿԲ-ն նաեւ կանխատեսում է ներդրումային կայուն միջավայր եւ մասնավոր սպառման աճի տեմպերի արագացում, ինչի պարագայում այս տարվա մասնավոր սպառման աճը կկազմի 4.6%: Ըստ հաշվետվության, այս տարվա արդյունքներով` ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական աճը կգտնվի 5.5-7.5%, ներմուծման իրական աճը՝ 1.5-3.5% միջակայքում, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպը կկազմի 4.5 – 6.5%: Տնտեսական աճը 2014 թվականին, ԿԲ հաշվետվության համաձայն` գնահատվում է 4.1- 4.8%: Նկատենք, որ այս թվերը ԿԲ-ն վերանայել է եւ նախապես կանխատեսվածից ավելի ցածր է գնահատել, այսինքն` դրամավարկային քաղաքականության ծրագիրը կառավարությանը ներկայացնելիս 5.8% տնտեսական աճ էր նշել: Սակայն, ինչպես գրված է հաշվետվության մեջ, այս թվերը փոփոխվել են հաշվի առնելով արտաքին եւ ներքին որոշ բացասական ազդակներ: «Հայաստանի առեւտրային եւ ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ վատատեսական սպասումների ձեւավորման ներքո ակնկալվող տնտեսական աճի տեմպերի էական կրճատման, սպասվածի համեմատ ավելի թույլ խթանող հարկաբյուջետային քաղաքականության իրականացման եւ Թեղուտի հանքի շահագործման ժամկետների ճշգրտման հետևանքով տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են նվազման ուղղությամբ»,-նշված է ԿԲ հաշվետվությունում:
Թեղուտի հանքի շահագործող «Վալեքս գրուպը» ԿԲ-ին տեղեկացրել է, որ հանքի շահագործումը նախատեսվում է սկսել մինչեւ այս տարվա վերջը. սրանով եւ միջազգային շուկայում գունավոր մետաղների գների անկմամբ պայմանավորելով, ԿԲ-ն հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտում ակնկալվող աճի կանխատեսումը նվազեցրել է:
Նվազման ուղղությամբ է վերանայվել նաեւ շինանյութերի, սննդի եւ խմիչքների վերամշակման աճի տեմպերը, ըստ ԿԲ հաշվետվության, այն պայմանավորված է շինարարության ճյուղի, արտաքին եւ ներքին պահանջարկի ակնկալվող աճի տեմպերի դանդաղմամբ, ինչի արդյունքում այս տարի արդյունաբերության ճյուղում ակնկալվում է ավելացված արժեքի 3.7-5.2% աճ: «Կանխատեսվող հորիզոնում արդյունաբերության աճը կկայունանա 5.7-6.3%-ի շրջանակներում` մոտ գտնվելով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: Շինարարության ճյուղում ավելացված արժեքի կանխատեսումները նույնպես վերանայվել են նվազման ուղղությամբ, որի համար հիմք է ընդունվել առաջին եռամսյակում ոլորտում ակնկալվածից ցածր ակտիվությունը: Արդյունքում՝ շինարարության ճյուղում 2014 թվականին ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 2.5-4.5% աճ, որին հիմնականում կնպաստեն պետական, համայնքային բյուջեների եւ միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող ճանապարհների, ոռոգման համակարգի, ջրամատակարարման, հանրապետության հյուսիսային սահմանակետերի եւ Երեւանի մետրոպոլիտենի արդիականացմանն ուղղված շինարարական աշխատանքները: Կանխատեսվող հորիզոնում շինարարության ճյուղում առաջարկի եւ պահանջարկի միջեւ առաջացած անհավասարակշռության աստիճանական վերացման արդյունքում ակնկալվում է աճի կայունացում 1-2%-ի շրջանակներում»,-նշված է ԿԲ գնաճի հաշվետվությունում:
Կարդացեք նաև
ԿԲ-ն ծառայությունների ճյուղում եւս կանխատեսումները ճշգրտել է դեպի նվազեցում. ծառայությունների ավելացված արժեքի իրական աճը 2014 թ. կանխատեսվում է 4.2-5.7%-ի շրջանակներում:
Իսկ ահա գյուղատնտեսության ոլորտում ԿԲ-ի կանխատեսումները փոփոխության չեն ենթարկվել, այս ճյուղի ավելացված արժեքի իրական աճը 2014-ին կանխատեսվում է 4.5-6.5%-ի շրջանակներում: Այս թվերի իրականացմանը, ըստ ԿԲ-ի, նպաստելու են բուսաբուծության, անասնապահության ենթաճյուղերում ակնկալվող աճը` պայմանավորված վերջին տարիներին պետական եւ մասնավոր հատվածի կողմից ոլորտում իրականացված ներդրումների արդյունքում ջերմոցային տնտեսությունների ընդլայնմամբ, ցանքատարածությունների, բերքատվության եւ անասնագլխաքանակի աճով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ՈՐՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐԸ ՃԳՆԱԺԱՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1․Քաղաքական իշխանության հեռացումը,որը պետք էլինի պարտադիր պայման
2․ՊԵՏՔ է հրատարակվի ԿԳԲ -Ի գործակալների ցուցակը,որը Հայաստանում կազմում 300 000 մարդ
3․Պետք է հայտարարվի ամունիստիա ԿԳԲ-Ի գործակալների նկատմամբ,որպեսզի հետագա բռնություներ չլինեն
4․Կգբ-ի գործակալներին արգելվի բացի բիզնեսից միյուս աշխատանքներին նշանակվելուն
5․Հայաստանում օրենք պետք է ընդունվի սեփականության անձեռնամխելության վերաբերյալ,որպեսզի կուտակված կապիտալը չփոշիացվի,այդ կլինի թալանված,գողացված և այլն
6․Արգելվի բիզնեսմեններին և ԿԳԲ-ի գործակալներին կամ տեղական կամ պետական պաշտոններում ընտրվել կամ նշանակվել
7․Ազատ մրցակցությունն ընդունել գլխավոր պայման տնտեսական գործնեությունում
8․Օրենսդիր,գործադիր,դատական և 4-րդ իշխանությունների հակաշռելիություն ապահովել
9․Հայտարարաել մանեֆեստ մինչև 3 տարի ունեցող դատապարտյալներին ազատել միանգամից կալանքից,իսկ ցմահ դատապարտվածներին 15 տարի դարձնել
10․Հայերի և հայաստանցիների․Օտարերկյա բանկերում կամ բիզնեսներում եղած գումարները ուղղել հայաստան
11․Հայաստանում 30 խորհրարանի պատգամավորի տեղ տրամադել սփյուռքահայությանը
12․Օրենքը և օրինականությունն ընդունել գերակա բոլոր հարաբերություններում
Այս բոլորի դեպքում նոր հայաստանը կսկսի զարգանալ,թե չէ մուկ ու կատու խաղալով հայաստանը լրիվ կկործանվի․․․
ՍԱ է փրկության միակ ու միակ ձևը․․․