«Իրական խնդիրն այն չէ, թե հրաժարական կտա, կամ կճնշեն` կգա, կամ ինչ»,- այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» թեմայով բանավեճի ընթացքում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականի մասին հայտարարություններին` այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շուտով հրաժարական կտա:
Այնուհետև մանրամասնեց. «Երկրում հարցերի լուծումները համակարգային են լինելու, անձերով խնդիրն ընդամենը մի քանի ամիս կարող ես հետաձգել: Ասեցինք` կուտակայինը հանում ենք, էլի մի քանի ամսից պարտադիրի կողքն ենք պտտվում: Բառերի հետից ենք ընկել, որը անձնավորվածություն է բերում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ