«Երբ մենք հայտարարեցինք, որ կոալիցիայից դուրս ենք գալիս, մեր կողմից առաջարկ եղավ Կարեն Բոթոյանին խմբակցությունից դուրս գալ»,-այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» թեմայով բանավեճի ժամանակ որոշ պարզաբանումներ ներկայացնելով գործարար, ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանի` խմբակցությունից դուրս գալու մասին, այսպես արտահայտվեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը:
Այնուհետև շեշտեց, թե տիկին Բիշարյանը հրապարակավ այդ հարցը պարզաբանել է ու նկատեց. «Ինձ հաջողվել է շահել դատ, որի համաձայն, երբ համամասնական ընտրակարգով պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, պետք է մանդատը վայր դնի»: Հովհաննես Մարգարյանը նաև նշեց այն մասին, թե Կարեն Բոթոյանի վրա ճնշումներ են գործադրվել:
Հիշեցնենք նաև, որ Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, թե Կարեն Բոթոյանին իրենք են հեռացրել, ոչ թե ինքն է դուրս եկել ու հայտարարել, թե ճնշողները եղել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը զարմացած նշեց. «Հեղինե Բիշարյանի հայտարարությունից մենք ընդամենը հասկացանք, որ այդ երիտասարդ պատգամավորը խմբակցությունից դուրս գալու հայտ ներկայացնելուց հետո նո՞ր դարձավ գործարար: Իմ ասած վստահությունը հենց այստեղից պետք է բխի»:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարգարյանն էլ արձագանքեց, թե քվեարկությունից կես ժամ առաջ է Կարեն Բոեթոյանն իրենց ասել, որ «իրեն վերևից կանչել, զգուշացրել են, դիմել են իր աներոջը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ