Ուկրաինան ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ նախագահի ընտրություններից հետո Ռուսաստանը կաշխատի Ուկրաինայի ընտրված իշխանությունների հետ, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը:
«Հնարավոր է Ռուսաստանը ճանաչի Ուկրաինայի նորընտիր նախագահին կամ նորընտիր իշխանություններին: Եթե դա իրոք տեղի ունենա, մենք ոչ միայն Ռուսաստանի հայտարարությունը կողջունենք, այլև Ռուսաստանի հստակ քայլերը՝ Ուկրաինայի կառավարության ճանաչման և լեգիտիմ ընտրված ուկրաինական կառավարության հետ համագործակցելու գործում», – ասել է Դեշչիցան՝ ավելացնելով, որ վերջին ժամանակներում Ռուսաստանի հնչեցրած հայտարարությունները հնարավոր է Եվրոմիության և ԱՄՆ-ի ազդեցության արդյունքն է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև