Լրահոս
Օրվա լրահոսը

Հավասար պայմանների ապահովում բիզնեսի համար

Մայիս 23,2014 18:29

Ոլորտային հանդիպումների մեկնարկը տրվել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորվել էին մի շարք ուղղություններ, մասնավորապես ֆինանսների նախարարին հանձնարարվել էր արդյունավետ հսկողություն սահմանել տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման փորձերի, ստվերային գործունեության նկատմամբ` նպաստավոր պայմաններ ստեղծելով հավասար տնտեսական պայմանների ապահովման ու կարգապահ հարկ վճարողներին աջակցելու ուղղությամբ: ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով ֆինանսների նախարարությունը մայիսի 22-ից հունիսի 13-ը ոլորտային հանդիպումների շարք է նախաձեռնել բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ:

Փոխնախարար Արմեն Ալավերդյանը, ներկայացնելով խնդիրներն, ընդգծել է հատկապես փոքր, միջին և խոշոր բիզնեսի միջև փաստաթղթաշրջանառության կարգավորման խնդիրը: Նշվել է, որ փոքր և միջին բիզնեսը հաճախ մեղադրում է խոշորին փաստաթուղթ չտրամադրելու, խոշորն էլ փաստաթուղթը չվերցնելու հարցում: Անդրադառնալով գործարքների փաստաթղթաշրջանառությունը շրջանցելու մեխանիզմներին և դրանց հետևանքներին` նշվել է, որ իրացվող ապրանքների փաստացի ծավալների և դուրս գրվող հարկային հաշիվներում արտացոլված տվյալների միջև հաճախ անհամատեղելիություն է արձանագրվում, մեծ տարածում է գտել նաև էլեկտրոնային հաշիվների դուրս գրումից հետո դրանց չեղյալ կամ անվավեր ճանաչելու, հաշվարկները հաճախակի ճշգրտելու, հարկման բազաները խեղաթյուրելու գործելաոճը: Անդրադառնալով հարկային բեռի և շահութաբերության խնդիրներին, նշվել է, որ երբեմն իրացման շրջանառությունների թերհայտարարագրմամբ պայմանավորված առաջանում են իրական ծավալներին ոչ համարժեք մեծ ծախսեր, որոնք էլ բերում են շահութաբերության ցածր մակարդակի:
Քննարկվել է նաև մոնիտորինգի, արտաքին դիտարկման, ռիսկերի հիման վրա հարկային հսկողության իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտադրվել է, որ ռիսկերի բացահայտումը կիրականացվի վերլուծական գործիքների կիրառմամբ, համադրումներ կկատարվեն նախորդ ժամանակաշրջանների հաշվետվական տվյալների հետ: Հիշեցվել է, որ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ մեղմ վարչարարություն կկիրառվի, իսկ ռիսկային ցանկերում ընդգրկվողների նկատմամբ կձեռնարկվեն խիստ հսկողական միջոցառումներ:

ՀՀ ֆինանսների նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031