Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրի շուրջ բախվում են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների կարծիքները

Մայիս 23,2014 17:57

«Մենք չենք բոյկոտել կառավարության ծրագրի քվեարկությունը, այլ միայն չենք մասնակցել դրան»-այսօր «Մեդիա կենտրոնում» «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նաև նշեց, թե չեն խանգարի նոր կառավարությանը՝ մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված գործողություններ իրականացնել:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` անձերի փոփոխությունից ոչինչ չի փոխվում, կառավարության մղումներն ու տրամաբանությունը նույնն են ու շեշտեց. «Մենք չենք վստահում ոչ ծրագրին, ոչ նոր կառավարությանը»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը նշեց, թե իրենք չեն քննարկել կառավարության ծրագիրը բովանդակային առումով, քանի որ չեն ընդունում միայն մարդկանց փոփոխությունը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մտահոգություն հայտնեց. «Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի՝ այս մեկում արտացոլված չէ, թե ինչպես է լուծվելու մեր ժողովրդին հուզող հիմնական խնդիրը՝ գործազրկությունը»:

Ի պատասխան հնչած քննադատությունների` ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց. «Կառավարության ծրագիրը չի կարող հիմնված լինել երազանքների վրա, ծրագիրը հիմնվել է իրատեսության վրա»: Դառնալով ՀՀԿ-ի վարած քաղաքականությանը` նշեց. «ՀՀԿ-ն միշտ իր վրա դրված բեռը վերցնում ու գնում է առաջ»: Պատասխանելով Հովհաննես Մարգարյանին նա կարծիք հայտնեց. «Խնդիրն այլ հարթության մեջ է: Ենթադրենք ծրագրում գրենք այսքան կամ այնքան աշխատատեղեր ենք ստեղծում: Բայց հեռու եմ այն մտքից, որ այդ դեպքում ՕԵԿ-ի մեր գործընկերները կողմ էին քվեարկելու կառավարության ծրագրին»: Այնուհետև վրդովվեց. «Կարծես քառյակն էլ մրցակցության մեջ է մտել, թե ով ավելի շատ կարող է դատափետել ՀՀԿ-ին, կառավարությանը` մոռանալով իրենց կողքի մարդկանց բոլոր մեղքերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031