Ադրբեջանը պատրաստ է վերանայել իր «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են այն մարդկանց անունները, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է «1news.az»-ը:
Մամեդյարովը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, որովհետև Վեհաժողովի փոխնախագահ Ռընե Ռուքեին Ղարաբաղ այցելելու պատճառով արգելել էին Ադրբեջան մտնել՝ մասնակցելու ԵԽԽՎ-ի միջոցառումներին:
«Մենք պատրաստ ենք վերանայել «սև ցուցակը», որտեղ Ադրբեջանի ԱԳՆ ընդգրկել է այն մարդկանց անունները, որոնք ապօրինի այցելել են Լեռնային Ղարաբաղ: Չի բացառվում, որ հարցը վերանայվի, երբ այդ մարդիկ պաշտոնապես դիմեն Բաքվին», – հայտնել է Մամեդյարովը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև