ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը հարգանքով կընդունի ուկրաինացի ժողովրդի մայիսի 25-ին նախագահի ընտրությունը, փոխանցում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը:
«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի բնակիչները ցանկանում են դուրս գալ այս ձգձգված ճգնաժամից: Անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերվում ուկրաինացի ժողովրդի ընտրությանը, կհետևենք, թե ինչ տեղի կունենա», – ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում տնտեսական ֆորումի ժամանակ և ավելացրել, որ այս պահին իրենք աշխատում են այն մարդկանց հետ, որոնք վերահսկում են իշխանությունը Ուկրաինայում, – «Բայց ընտրություններից հետո, իհարկե, կսկսենք աշխատել ընտրված կառույցների հետ»:
ՌԴ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ ընտրություններից հետո կդադարեցվեն ռազմական բոլոր գործողությունները և երկխոսություն կսկսվի:
Ամիսներ առաջ Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը չի ճանաչի Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ