Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ Ակադեմիայի հայտարարությունը. «Կարճ ժամանակահատվածում կվերականգնվի շենքի նախկին տեսքը»

Մայիս 23,2014 17:37

«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում տպագրված «Շինարարությունն առանց փաստաթղթերի էր» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել պարզաբանում:

Նախ, նախկին Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի տարածքում կառուցվող ՀԱՊԿ Ակադեմիայի շենքի շինարարությունը իրականացվում է բացառապես ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Առկա է Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինարարության թույլտվությունը (N 01/18-18833-413), ինչպես նաև «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-ի և «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի լիցենզիաները:

Երկրորդ, շրջանառվող այն տեսակետը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիայի շենքի կառուցման նպատակով միտումնավոր քանդվել է դպրոցի շենքը` իրականությանը չի համապատասխանում: Շենքը, որ կառուցվել էր 1930-ական թվականներին, ամբողջությամբ հողաշեն էր և համաձայն Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից տրված եզրակացության, գնահատվել էր որպես 4-րդ կարգի վթարայնության շինություն, որը ցանկացած պահի կարող էր փլուզվել:

Ո՛չ բարոյական և ո՛չ էլ առավել ևս ֆինանսական տեսանկյունից, շենքը քանդելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր առաջացնելու, բացի այդ նաև ակնհայտ էր, որ շենքի քանդումը նաև դժգոհություն կարող էր առաջ բերել: Բացի այդ, անձրևների կամ ձյան տեսքով առատ տեղումները ևս իրենց բացասական հետևանքները թողեցին վթարային հողաշեն շենքի վրա, ինչը ևս, ըստ էության, նպաստեց շենքի փլուզմանը:

Առկա է շենքի վերականգնման, վերակառուցման և վերանորոգման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքային նախագծման փաթեթը՝ հիմքում ունենալով շենքի ճարտարապետական տեսքի պահպանման գերակա նպատակը: Այժմ շինարարությունն իրականացվում է այդ նպատակին համահունչ:

Վստահաբար կարող ենք նշել, որ կարճ ժամանակահատվածում կվերականգնվի շենքի նախկին տեսքն ու արդյունքում կունենանք ավելի ամուր և ապահով շինություն:

ՀԱՊԿ Ակադեմիայի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031