Մայիսի 22-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին, չցանկանալով ներկայանալ, հայտնել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց, աղբամանի տակ, զենք է դնում:
Մեկնած օպերատիվ խումբը Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի դիմացի մայթին գտնվող աղբամանի հետնամասում, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Հետաքննությունը վարում է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը:
ՀՀ ոստիկանություն