Մեկ ամսից ավելի ձգձգված ընդմիջումից հետո վերսկսվեց Ինտերնետ բոուլինգի «Direct» մրցաշարը:
«Play Sity»-ում Երեւանի «Արարատ» եւ «Մեդիա» թիմերը մրցեցին Սմոլենսկի, համապատասխանաբար, «Ռուբիկոնի» եւ «Տոչկայի» հետ: Ու, չնայած տեւական հայկական թիմերը չէին մարզվել, երկուսն էլ ընդհանուր հաշվարկով հաղթեցին միեւնույն 10:4 հաշվով:
Ավելի փորձառու «Արարատը» մրցաշարային աղյուսակում առաջատարների տասնյակում է եւ շարունակում է պայքարել մրցանակային եռյակում տեղ զբաղեցնելու համար, իսկ համեմատաբար ուշ ձեւավորված եւ կայացման փուլում գտնվող «Մեդիան» ընթանում է երկրորդ տասնյակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում` «Մեդիա» թիմը