Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց ոստիկանության հայցն ընդդեմ ակտիվիստի

Մայիս 23,2014 17:28

Այսօր՝ մայիսի 23-ին, Վարչական դատարանում դատավոր Ռոբերտ Սարգսյանը հրապարակեց քաղաքացիական ակտիվիստ Բաբկեն Տեր-Գրիգորյանի գործով վճիռը: Դատարանը մերժեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության հայցն ընդդեմ Բաբկեն Տեր-Գրիգորյանի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար եւ պետական տուրքի հարցը համարեց լուծված, իսկ Բաբկեն Տեր-Գրիգորյանի հակընդդեմ հայցը՝ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, բավարարեց:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարվա օգոստոսի 23, երբ ինքն ու իր ընկերները քաղաքապետարանի դիմաց ազատ հավաք էին կազմակերպել, իսկ ոստիկանները նրանց բերման էին ենթարկել.
«Մեր ապացույցներն այնքան շատ էին, որ դատարանը չէր կարող որեւէ տրամաբանությամբ բավարարել ոստիկանության պահանջը, ու կարող ենք ասել, որ այս անգամ դատարանը օրենքի տարրերով է աշխատել եւ գոնե այս անգամ արդար որոշում է կայացրել»:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա օգոստոսի 23-ին տեղի ունեցած բողոքի ակցիայով ակտիվիստները պահանջում էին պաշտոնանկ անել Հենրիկ Նավասարդյանին եւ Միսակ Համբարձումյանին, ոստիկանները բերման են ենթարկել նրանց՝ պատճառաբանելով, որ չեն կատարել ոստիկանի օրինական պահանջը, սակայն հայցում նշելով, որ ակտիվիստները խոչընդոտում են երթեւեկությունը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031