Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաձգային վաշտի հրամանատարը մեղադրվում է շարքայինին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ

Մայիս 23,2014 16:40

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Արկադի Մ.-ի  դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Արկադի Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կոչումով կապիտան, նախորդ տարվա փետրվարին ժամը 08:00-ի սահմաններում ծեծի է ենթարկել օրապահ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Խ.-ին, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Արկադի Մ.-ն նախկինում դատված չի եղել:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031