Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշտի հրամանատարը թողնելով ծառայության վայրը՝ 5 ամսով Մոսկվա է գնացել

Մայիս 23,2014 16:34

Տավուշի մարզի Մովսես գյուղում հաշվառված, փաստացի Բերդ քաղաքում բնակվող, 1986թ. ծնված Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կոչումով կապիտան, 2013թ. նոյեմբերի 7-ից չի ներկայացել ծառայության վայր:

Նա 2014թ. ապրիլի 4-ին ինքնակամ ներկայացել է «Զվարթնոց» օդանակայանի գծային բաժին, որտեղից էլ՝ տարվել պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզության բաժին: Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 62 հոդվածով («Դասալքություն»), հետո առաջադրված հոդվածը փոխվել է քրեական օրենսգրքի 61 հոդվածի 5-մասով («Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, եթե ինքնակամ բացակայությունը տեւել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով»): Ըստ «Դատալեքս» կայքի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:
Մեր տեղեկություններով՝ կապիտանը գնացել է Մոսկվա, պլանավորել է շուտ վերադառնալ, սակայն գործերն այնտեղ անհաջող են դասավորվել, չի կարողացել վերադառնալ:

Ս. Ա.-ն միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Մայիսի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 61 հոդվածի 5-րդ մասով եւ նրան դատապարտել մեկ տարվա ազատազրկման:

Դատավորը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով 1 տարվա փորձաշրջան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031