Այսօր թիվ 99 հիմնական դպրոցի շրջանավարտները վերջին զանգը նշեցին WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:
Ավետիք Աբրահամյանը սովորել է այս դպրոցում եւ ամեն անգամ Երեւան գալիս այցելում է ուսուցիչներին, տնօրինությունից հետաքրքրվում դպրոցի խնդիրներով ու հնարավորությունների սահմաններում օգնում է: Այս անգամ բռնցքամարտիկը հարազատ կրթօջախի դահլիճի համար նվիրել էր բարձրախոս:
Հիշելով իր աշակերտական տարիները` Արթուր Աբրահամը, որ ուսուցիչների հավաստմամբ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, դպրոցական չարաճճիություններից Aravot.am-ին պատմեց մի դրվագ. «Մի օր մեր մաթեմատիկայի ուսուցչուհի ընկեր Ջուլիետա Աֆիցերյանի տղան բոթասները կորցրել էր, բայց ես գիտեի, թե որտեղ է մոռացել: Դասատուին ասացի, որ կգտնեմ, բայց ինձ պետք է դասերից ազատի: Համաձայնեց: Բերեցի եւ ամբողջ օրը ազատ էի:
Կարդացեք նաև
Ես շատ ուրախ եմ, որ այս դպրոցում եմ սովորել ու եղել գերազանցիկ: Մեր դպրոցն ինձ շատ գիտելիքներ է տվել, որոնք պետք են գալիս աշխարհի որ ծայրում էլ լինեմ: Շատ մարդիկ չեն մտածում, որ դպրոցում կարելի է անհրաժեշտ գիտելիքներ ստանալ: Ես ստացել եմ ու շնորհակալ եմ իմ դպրոցին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ