Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել հենց Բաքվում. Regnum

Մայիս 23,2014 16:09

Բաքվում անցկացվող ԵԽԽՎ բյուրոյի նիստում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, որի համաձայն, առաջիկա երկու տարիների ընթացքում Բաքվում ակնկալվող ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը չեղյալ են հայտարարվել, փոխանցում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Թուրան»-ին:

Այս որոշումն ընդունվել է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ԵԽԽՎ փոխնախագահ Ռընե Ռուքեին զրկել են մուտք գործել իրենց երկիր և մասնակցել բյուրոյի և Բաքվում ԵԽԽՎ-ի մշտական պատվիրակության նիստին: Ռուքեին վիզայից զրկելու պատճառը Լեռնային Ղարաբաղ կատարած նրա այցելությունն է:

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի որոշումը համարել է ԵԽԽՎ անդամների ազատ տեղաշարժի արտոնությունների և անձեռնմխելիության մասին ձեռք բերված համաձայնության խախտում:

Սահմանափակումները՝ ընտրություններին ԵԽԽՎ դիտորդական պատվիրակություն ուղարկելուն, չեն վերաբերվի:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031