Մայիսի 23-ի ժամը 14:07-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այդ մասին հայտնում են «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից: Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր մայիսի 17-ին Վրաստանի Դարյալի լեռնանցքում սողանքի հետեւանքով «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: