Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Ո՞վ չգիտի, որ քաղաքում ամենահայտնի տրանսպորտի «օլիգարխը» Գալուստ Սահակյանն է» (Տեսանյութ) 

Մայիս 23,2014 15:22

Վերջերս ուղեւորափոխադրողների միությունից անընդհատ բողոքներ են հնչում, որ տրանսպորտի սակագնի ներկայիս պայմաններում անհնար է աշխատելը եւ ուղեւորափոխադրումներ իրականացնելը։ Այս պնդմանն ի պատասխան՝ այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներ Դավիթ Հարությունյանը եւ Դավիթ Գեւորգյանը հայտարարեցին, որ ուղեւորափոխադրողների այս խոսքերը ոչ մի տրամաբանական բացատրություն չունեն։

«Մոտ մեկ տարի է՝ ուղեւորափոխադրողները հայտարարում են, որ տրանսպորտի սակագինը 3-4 օրից թանկանալու է, կամ որ նրանք արդեն 10 տարի է՝ աշխատում են միայն վնասով։ Նրանք ընդամենը մտահոգվում են, որ քաղաքում շուտով թալանը ուրիշ կերպ է իրականացվելու , ստեղծվելու է միասնական օպերատորի համակարգը եւ նրանք զրկվելու են իրենց օրվա հացից»,-այսպիսի դիրքորոշում հայտնեց Դավիթ Գեւորգյանը։

Ակտիվիստները այսպիսի հայտարարություն արեցին. «Ուղևորափոխադրողները լրագրողներին հայտարարում են, թե իրենք են գծատերեր, սակայն ո՞վ չգիտի, որ քաղաքում ամենահայտնի տրանսպորտի «օլիգարխը» մեր Ազգային ժողովի նոր նախագահն է՝ Գալուստ Սահակյանը»։

 

Ակտիվիստների կարծիքով՝ Հայաստանում տարբերություն չկա, թե տրանսպորտը կթանկանա գծատերերի պահանջով, կամ միասնական օպերատոր ունենալու դեպքում: Նրանց պնդմամբ՝ Հայաստանում այսօր չկա հանրության ներկայացնելու հաշվետվություն, տրանսպորտի միասնական օպերատոր ունենալու դեպքում կրկին ծախսերը նորմալ չեն սահմանվի. «Տրանսպորտի գինը ակնհայտ է, որ քաղաքական որոշում է, ունի քաղաքական ենթատեքստ եւ կապված է ռեժիմի եկամուտները մեծացնելու հետ»։

Մանրամասն՝   տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՐԹՈՒՐ says:

    ԿԱՍԵՄ ԴԱՎԻԹՆԵՐԸ ՉԵՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՆԵՈՒԹՅԱՆԸ և ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ ՊԱՏՎԵՐՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031