«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որը զուգորդվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով կամ կալանքով 1-2 ամիս ժամկետով։
Ավելի վաղ Ն.Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման օրը տեղի ունեցած աղմկոտ միջադեպի առթիվ՝ նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալների և նախապատրաստված նյութերի հիման վրա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև