ԱՄՆ-ը հետաձգել է Ուկրաինայում նախատեսված մի քանի երկրների հետ համատեղ զորավարժության անցկացումը, այդ մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Դևիդ Ուեսթովերը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Արագ եռաժանի – 14 զորավարժությունը (Rapid Trident-14) նախատեսված էր անցկացնել հուլիսին, սակայն այն տեղափոխվել է այս տարվա ավելի ուշ ամսաթվի վրա», – ասել է Ուեսթովերը մայիսի 22-ին՝ նշելով, որ այս զորավարժությունն անցկացվում է ամեն տարի Ուկրաինայի հրամանատարության ներքո՝ ամերիկյան գործընկերների օգնությամբ:
Ի սկզբանե նախատեսված էր զորահանդեսն անցկացնել Լվովի մոտակայքում: Ռազմական հավաքին պետք է մասնակցեն ԱՄՆ-ը, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Կանադան, Վրաստանը, Գերմանիան, Մոլդովան, Լեհաստանը, Ռումինիան և Մեծ Բրիտանիան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ