«Շառլ դը Գոլը նրա մասին ասել է, որ Միկոյանը համաշխարհային մասշտաբի պատմական դեմք է»,-պատասխանելով հարցին, թե անհրաժեշտություն տեսնո՞ւմ է Անաստաս Միկոյանի արձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու, այսպես պատասխանեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ստալինն էլ է պատմական դեմք եւ մեր արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր կան նրա` մարդկության դեմ գործած հանցագործությունների մասին»,-հակադարձեց լրագրողներից մեկը:
Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տալով այդ գործը թողնել պատմաբաններին՝ ասաց. «Մատների վրա կարող ենք գտնել պատմական դեմքեր, ում կենսագրությունը հակասական չէ»:
Նրա խոսքերով. «Ես հպարտ եմ, որ Միկոյանն իմ հայրենակիցն է, ամեն Ալավերդի գնալիս Միկոյանի արձանին ծաղկեփունջ եմ դնում: Մենք չպետք է ամեն ինչի վրա ցեխ նետենք: Ես չէի ուզենա, որ պետական գործիչների արձանները կռվով դավով դրվեն»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ