Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը հույսի նշույլ պահպանում է՝ Հովիկ Աբրահամյանին ճանաչելով

Մայիս 23,2014 14:10

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, երբ նոր կառավարությունը նշանակվեց, ինչ-որ բան փոխելու հույսն ավելի շատ էր, քան հիմա. «Բայց հիմա էլ, ճանաչելով վարչապետին, կառավարության որոշ անդամների, որոշակի հույսի նշույլներ պահպանում եմ, որովհետեւ դժվարին պահերին նրանց հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել, նաեւ գնահատելով, որ այդ մարդիկ իրենց կենսագրության տերն են, պատասխանատվության զգացում ունեն, հույս ունեմ, որ քիչ գրել են, շատ կանեն: Ուզում եմ, որ այդպես լինի»:

Նա դեմ է այն մերժողական մոտեցմանը, որ երբեմն հնչում է տարբեր ընդդիմադիր ուժերի կողմից, թե կառավարությունը արագ կձախողվի: «Դա նշանակում է, որ երկրում տիրող ճգնաժամը կխորանա, մենք չենք ուզում որ արագ ձախողեն, գնան, դա մեր բոլորի ձախողումը կլինի: Արյունահոսության վիճակում գտնվող երկրում ենք ապրում, արտագաղթը հնարավոր չի կանգնեցել: Մեզ ասում են՝ ընդդիմություն եք, փորձում եք ամեն ինչ սեւացնել, բայց օբյեկտիվ գնահատողը ժողովուրդն է, եւ ժողովուրդը տեսնում է, որ արտագաղթը շարունակվում է, չի կանգնում: Ամենաքիչը դա եմ ցանկանում, որ չստացվի»:

Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն հիմա փոքրամասնություն է, եթե 41 «բոնուսային մանդատները»՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, չլինեին, ապա ընդդիմությունը խորհրդարանում ավելի շատ է ներկայացված, քան իշխանությունը: Այս տեսակետից նա կրկին կարեւորեց մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու իրենց օրենսդրական նախաձեռնությունը, որը չընդունվեց նախորդ նստաշրջանում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031