Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր երեույթ հայ քաղաքական կյանքում՝ հարբած պատգամավորին պեղել, քերել բերել քվեարկության

Մայիս 23,2014 13:43

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ օլիգարխիան, որը երիտասարդ տեխնոկրատների կառավարության հետեւում թաքնված, ավազակապետության ռեժիմին մարդկային դեմք տալով էր փորձում գործել, այժմ մերկացել է եւ անձամբ է ստանձնել իր պաշտպանության գործը. «Այսօր ամենակոռումպացված, ամենաօդիոզ պաշտոնյաները, օլիգարխ պաշտոնյաներն իրենք են զբաղեցնում բոլոր առանցքային պաշտոնները»:

Լեւոն Զուրաբյանը համարում է, որ կառավարության ծրագրի ընդունումը տապալվել է, քանի որ անցել է 70 կողմով, որոնցից առնվազն երեքը կեղծված ձայներ են, ՕԵԿ-ից ճնշումներով «պոկել են» մեկ ձայն, երկու ձայնն էլ ԱԺ հարբած պատգամավորներ են եղել, որոնց «անգիտակից կամ կիսագիտակից» վիճակում «պեղել, քերել բերել են» քվեարկության: Ըստ Զուրաբյանի՝ սա նոր երեւույթ է հայ քաղաքական կյանքում»:
Բացի իշխանական ռեսուրսները փոշիացնելուց՝ Լեւոն Զուրաբյանը քառյակի համախմբված եւ հետեւողական գործունեության եւ մի արդյունք նշեց՝ օրենսդրական աշխատանքի տեմպերի դանդաղում. «Մեր համախմբված աշխատանքը էականորեն անդրադարձել է օրենսդրական աշխատանքի տեմպի վրա, օրենքները էապես դանդաղ են ընդունվում, երկար քննարկումների արդյունքում, դա է պատճառը, որ մտել ենք արտահերթների շրջան, անդադար աշխատում ենք, ոչինչ, կարեւորը, որ արդյունք լինի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031