Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի ոստիկանապետը` ՀՔԾ-ի` իր ու չեմպիոնի միջադեպի կապակցությամբ քրեական գործ չհարուցելու մասին

Մայիս 23,2014 12:53

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հատուկ քննչական ծառայությունը մերժեց Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա եղբոր Ռաֆայելի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Այսօր առավոտյան Շիրակի ոստիկանապետը, այս մասին իմանալով մեզանից, այսպես արձագանքեց. «Էդպես էլ պետք է լիներ, չեղած փաստի առթիվ ի՞նչ քրեական գործ»:

Ցավալիորեն մեզ չի հաջողվում այս թեմայի շուրջ լսել նաև Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ու նրա ընտանիքի անդամների արձագանքը:Վերջիններս ամեն կերպ խուսափում են լրատվամիջոցների հետ շփումներից:

Հիշեցնենք միայն, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, ոստիկանապետը մայիսի 7-ին, քաղաքացիական մեքենայով երթևեկելով Ալեքսանյանների «Մերսեդես» մակնիշի մեքենայի հետևից, վերջիններիս կանգնելու ձայնային ազդանշան է տվել:

Չեմպիոնի եղբորը`Ռաֆայելին, թվացել է, թե իրենից ճանապարհ են խնդրում ու աջ է քաշել մեքենան, որն էլ դարձել էր ոստիկանապետի ու Ալեքսանյանների կոնֆլիկտի պատճառ: Ըստ հրապարակումների, ոստիկանապետը նույնիսկ զենքով հարվածել է չեմպիոնի եղբորը: Չնայած տևական ժամանակ է` այս թեման տարբեր քննարկումների է ենթարկվում ` Շիրակի ոստիկանապետը կտրականապես հերքում է այս լուրերը` նշելով, որ նման միջադեպ տեղի չի ունեցել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգելի լրագրող չի հաջողվում լսել աշխարհի եռակի չեմպիոնին ու նրա ընտանիքի անդամներին, որովհետև նրանք ճիշտը չեն կարող ասել, սուտ չեն ուզում խոսել: Ինչ վերաբերվում է համակարգի բարեփոխման պտուղ հանդիսացող Շիրակի ոստիկանապետին ու նրա վարքագծին, խոսելն ավելորդ է, նա նույնիսկ դեպքն ու փաստն իրարից չի զանազանում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031