Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բոթոյանին ՕԵԿ-ն է հեռացրել եւ ոչ թե ինքն է դուրս է եկել

Մայիս 23,2014 12:33

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը բոլոր հարցերում միասնական է, եւ չէր կարող հանդուրժել, որ իրենց խմբակցության անդամը այլ կերպ քվեարկի, քան խմբակցությունը:

Ըստ Ի. Խաչատրյանի՝ Կարեն Բոթոյանը մինչեւ քվեարկությունը տեղյակ է պահել, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել կառավարության անդամների կողմից, ասել են, որ իր եւ իր աներոջ բիզնեսներում ստուգումներ կսկսեն, այդ իսկ պատճառով ինքը պետք է կողմ քվեարկի: Իրեն խմբակցությունում ասել են, որ պետք է քվեարկությունից առաջ հայտարարի այդ ճնշումների եւ իր քվեարկության մասին: Կարեն Բոթոյանը, ըստ ճեպազրույցի մասնակից Հեղինե Բիշարյանի, անազնիվ է եղել, քանի որ չի հայտարարել ճնշումների մասին, այդ իսկ պատճառով իրենք որոշում են ընդունել խմբակցությունից հեռացնել Կարեն Բոթոյանին:

Իսկ Իշխան Խաչատրյանն ասաց, որ ինքը դիմելու է նաեւ կուսակցության քաղխորհրդին՝ կուսակցությունից հեռացնել Բոթոյանին. «Այս ԱԺ-ում կան շատ գործարարներ, բայց գործարար պատգամավորները, լինելով կուսակցության անդամ, նաեւ սկզբունքներ պիտի ունենան, եւ մենք չէինք կարող հանդուրժել այդ անսկզբունքային, անազնիվ պահվածքը»:
Ըստ Հեղինե Բիշարյանի՝ ճնշողները եղել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031