Երբ այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ լրագրողը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարության ծրագրի ընդունումը Հանրապետականի հաղթանա՞կն էր, որ նրանք ծափողջյուններով ընդունեցին քվեարկության արդյունքները, խմբակցության ղեկավարը իր պատասխանը սկսեց այսպես՝ «ես չգիտեմ, թե դուք ի՞նչ նկատի ունեք, ասելով Հանրապետական…», ապա ասաց, որ երեկվա քվեարկությունը պատասխանն էր այն նեկրոլոգների, որ իշխանամետ մամուլը ամեն օր մատուցում է քառյակի վերաբերյալ:
Նա նկատի ուներ, որ ՀՀԿ-ն քվորում հավաքելու եւ քվեարկելու համար քվորումի եւ ձայների խնդիր է ունենում: «Իշխանությունն իր ներսում ավելի մեծ պրոբլեմներ ունի, քան ընդդիմությունը»,-ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շատ կարճ ժամանակում կամ ինքնակամ հրաժարական կտա, կամ նրան կհորդորեն հրաժարական տալ եւ իրենք կլսեն հորդորը, քանի որ ռեսուրսները շատ քիչ են, եւ միայն որոշ գործիչների մարդկային գործոններով պայմանավորված երկար չի ձգի այս կառավարությունը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ