Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկի «Օպերա», «Աճառյան» և «Երիտասարդական» մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են «մեկ պատուհանի» սկզբունքով

Մայիս 23,2014 12:17

Հաճախորդների սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Արդեն իսկ «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատում են բանկի “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51) և “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:

Մասնաճյուղերում սպասարկման գործընթացի բարելավումը կրելու է շարունակական բնույթ և ուղղված է լինելու աշխատանքի արագության ապահովմանն ու հաճախորդների ժամանակի խնայմանը: Նախատեսվում է, որ մինչև մայիսի վերջ “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկում կիրականացնեն նաև “Կոմիտաս”, “Հաղթանակ” և “Զվարթնոց” մասնաճյուղերը: Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:

Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են վճարային տերմինալներ հաճախորդների կողմից վարկերի ինքնուրույն մարման և հաշվի համալրման համար: Տերմինալներ գործարկվել են նաև ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031