Մայիսի 22-ին, ծեծկռտուք և կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք մտնող ճանապարհահատվածի, Աբովյան քաղաքի անունը կրող քարե ցուցանակի հարևանությամբ գործող բենզալցակայանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ըստ shamshyan.com – ի, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի, քննչական բաժնի պետ Մելքոնյանի և Կոտայքի բաժնի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու փորձագետը, ոստիկաններն էլ փնտրում են հրազենից արձակված կրակված պարկուճներ: Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի պահպանակը (պրեդախրանիտելը ):
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում