Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այդպես էլ չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենից հետո եկած վարչապետերն էլ են ինչ-որ չափով տնտեսությունից հասկանում։ Եվ եթե անգամ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ մածունը սպիտակ է, Բագրատյանն անմիջապես ներկայացնում էր առնվազն մեկ տասնյակ թվային տվյալներ, որոնք ապացուցում էին, որ մածունը ոչ մի դեպքում չի կարող սպիտակ լինել։ Բայց հիմա Հովիկ Աբրահամյանը կարծես թե գտել է Հրանտ Բագրատյանի էքսվարչապետական ամբիցիաները շոյելու եղանակը, մինչդեռ նախկինում՝ ԱԺ նախագահ եղած շրջանում, անթաքույց հեգնանքով էր վերաբերվում Բագրատյանին։
Միմյանց հանդեպ նույնպիսի «ջերմ» վերաբերմունք ունեն նաեւ Խոսրով Հարությունյանն ու Վազգեն Մանուկյանը, ավելի չեզոք դիրքում են Արմեն Դարբինյանը եւ Գագիկ Հարությունյանը, իսկ ահա Արամ Սարգսյանի ու Արմեն Սարգսյանի վարչապետական գործունեության մասին այսօր գրեթե ոչ ոք չի հիշում։
Հ. Աբրահամյանի այս գաղափարի «չամիչն», իհարկե, ՀՀ երկու նախկին վարչապետերին՝ Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին այս «ակումբում» թեկուզ սիմվոլիկ ընդգրկելու հնարավորությունն է, ինչը, սակայն, դժվար թե իրագործվի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև