Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Գուցե Հովիկ Աբրահամյանն ազնիվ մղումներ ունի, բայց եթե այդ կազմն է աշխատելու…». «Իրատես de facto»

Մայիս 23,2014 11:43

Հատված ԼՅՈՒԴՄԻԼԱ ԱԱՐԳՍՅԱՆԻ (ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ) հարցազրույցից:

– Ինչո՞ւ քառյակից միայն ՀԱԿ-ն էր (Բագրատյանին հանած) սուր քննադատում Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությունը։ Գուցե նրան հաջողվե՞լ է Ձեր գործընկերների հետ համագործակցության եզրեր գտնել, իսկ ՀԱԿ-ի հետ՝ ո՞չ։

– Ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, որովհետև խոսքը վերաբերում է մեր գործընկերներին, որոնք տարբեր մոտեցումներ ունեն։ Նրանք պատճառաբանում են դա նրանով, որ պետք է նորանշանակ վարչապետին ժամանակ տալ։ Մեր մոտեցումն այլ է։ Եթե համակարգը պահպանվել է, ինչին մենք մեկ վայրկյան չենք կասկածում, եթե կառավարության կազմում են մարդիկ, ովքեր միշտ հայտնի են եղել իրենց կոռուպցիոն գործունեությամբ, լայնամասշտաբ բիզնես-ծրագրերով, հարկային դաշտից խուսափելու իրենց սովորությամբ, ստացվում է իրավախախտները խրախուսվում են և կառավարություն բերվում: Այս պարագայում ինչպե՞ս վստահել Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։

Չենք անձնավորում, գուցե Հովիկ Աբրահամյանն ազնիվ մղումներ ունի, բայց եթե այդ կազմն է աշխատելու, իսկ համակարգը պահպանվելու է, այդ մղումներն ի չիք են դառնալու։ Մեթոդները չեն փոխվել։ Ես նաև հարց տալու իրավունքի ժամանակ ասացի նրան, որ եթե նախորդ կառավարության գործունեության սխալները չեք վերլուծել և գնահատականներ չեք տվել, ստացվում է կարելի է գալ, զբաղվել ալան-թալանով, քաղաքական ինչ-ինչ շահերից ելնելով չբավարարել իշխանությանը ու հրաժարակա՞ն տալ։

– Վարչապետն իր ելույթում ասաց, թե ընդդիմադիրները չեն ցանկանում, որ ինքը հաջողի, ստացվում է, ընդդիմությունը դե՞մ է երկրի բարեկեցությանը, ըստ Հովիկ Աբրահամյանի։

– Անհիմն մեղադրանքներ են, որովհետև չկան այնպիսի ընդդիմադիր պատգամավորներ, որոնք այս երկրի բարօրությունը չեն ուզում։ Մեր աշխատանքները միտված չեն ինչ-որ մեկի ծրագրերը ձախողելուն։ Մենք շատ ուրախ կլինենք, որ գեղեցիկ արտահայտություններով ձևակերպված ծրագիրը կյանքի կոչվի, մեր ժողովուրդը մի քիչ ազատ շնչի, արտագաղթը դադարի և այլն։ Բայց մենք տեսնում ենք ինչ է կատարվում, ու հասկանում, որ կառավարությունում ոչ թե տնտեսական թիմ է հավաքվել, այլ մարդիկ են, որոնք ամուր պահելու են այս իշխանությունը, որովհետև ունեն բիզնես շահեր։ Եթե նորից անդրադառնանք Գագիկ Խաչատրյանին, բիզնես շահերն ակնհայտ են դառնում։ Ինչպե՞ս կարելի է նախկին ՊԵԿ-ի նախագահին նշանակել ֆինանսների նախարար, այսինքն՝ երկրի ֆինանսների և՛ մուտքերը, և՛ ելքերը տնօրինողը մեկ մարդ է դառնում։ Էլ ի՞նչ վստահության մասին կարող է խոսք լինել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031