Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկեր ջան, գինի լից. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 23,2014 11:36

ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Առաքել Մովսիսյանը, Արայիկ Գրիգորյանը եւ Վարդան Այվազյանը, երեկ խորհրդարանի նիստին մասնակցել են մեղմ ասած անսթափ վիճակում, ընդ որում՝ Առաքել Մովսիսյանը հաջողացրել է նույնիսկ հավասարակշռությունը կորցնել եւ վայր ընկնել հենց դահլիճում։
«ՉԻ» – Պատգամավորների վարքագիծը միանգամայն հասկանալի է. եթե կառավարության ծրագրի փոխարեն բաժակաճառ է ներկայացվում՝ նրանք էլ, պարզ է, հենց այդ վիճակում պիտի լինեին։ Նրանց միակ սխալն այն է եղել, որ մենակ– մենակ են խմել ու հետները մի քանի շիշ չեն բերել դահլիճ։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Առաքել Մովսիսյանը (նույն ինքը՝ Շմայսը) անկում է արձանագրել, ապա դա, հասկանալի է, լրագրողների հիվանդ երեւակայության արդյունքն է: Իրականում իր այդ արարքով հանրապետական պատգամավորն իր զորակցությունն է հայտնել կառավարության ծրագրին՝ ցույց տալով, թե ինչ տեղի կունենա ՀՀ տնտեսության հետ, եթե ստվերը չկրճատվի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031