Մեքսիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրրերան Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության շեմին թիմում խստագույն կարգապահություն է մտցրել:
Մասնավորապես, մարզիչն իր սաներին արգելել է սեքսով զբաղվել եւ այն տարածվում է ինչպես ամուսնացած, այնպես էլ չամուսնացած ֆուտբոլիստների վրա: «Եթե ֆուտբոլիստը չի կարող քսան օր առանց սեքսի ապրել, ուրեմն նա պրոֆեսիոնալ չէ», – հայտարարել է գլխավոր մարզիչը: Արգելքը սկզբնապես ուժի մեջ է լինելու խմբային փուլի ընթացքում: Սակայն, եթե Մեքսիկան խմբից դուրս գա եւ շարունակի պայքարը, բնականաբար, այն կշարունակի գործել:
Ա. Հ.
«Առավոտ» օրաթերթ