Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարություն. Աճառյանի անվան դպրոցի տարածքում շինարարությունն իրականացվել է առանց համապատասխան փաստաթղթերի. «Հայկական ժամանակ»

Մայիս 23,2014 11:33

Մայիսի 16-ին գրավոր հարցման միջոցով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից «Հայկական ժամանակը» պարզաբանում եւ գնահատական էր խնդրել Հր. Աճառյանի անվան դպրոցի շենքի ապրիլի 29-ի փլուզման վերաբերյալ։ Դեպքից գրեթե մեկ ամիս անց նախարարությունը արձագանքել է կատարվածին։

Ըստ ՄՆ պարզաբանման, Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի տարածքում շինարարական աշխատանքների հետ կապված խախտումները կանխելու համար նախարարությունը իրականացրել է գործառույթներ համապատասխան պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ։ «Մասնավորապես՝ մարտի 11-ին նախարարության մասնագետները հերթական շրջայցի արդյունքում տեղում արձանագրել եւ դադարեցրել են դպրոցի տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի իրականացվող շինարարական աշխատանքները։

Նախարարությունը մարտի 14-ին եւ կրկին անգամ ապրիլի 14-ին վերսկսված աշխատանքների վերաբերյալ դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ օրինախախտումը կանխելու համար միջոցներ ձեռնարկելու եւ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջով։ Միեւնույն ժամանակ, շինարարական աշխատանքների վերահսկման արդյունքների վերաբերյալ նախարարությունը գրությամբ դիմել է քաղաքաշինության նախարարություն։ Հաստատված նախագծի բացակայության պայմաններում՝ կրկին վերսկսված շինարարական աշխատանքների արդյունքում, ապրիլի 29-ին տեղի է ունեցել պահպանված պատի փլուզում։ Նույն օրը մշակույթի նախարարությունում համապատասխան մասնագետների եւ շահագրգիռ կողմերի հետ կայացել է հրատապ խորհրդակցություն-քննարկում։

Ստեղծված իրավիճակում նախարարությունը, պատմական միջավայրի պահպանման շահերից ելնելով, կառուցապատողից պահանջել է իրականացնել հուշարձան-շենքի վերականգնման եւ վերստեղծման աշխատանքներ։

Նշված աշխատանքներն իրականացնելու համար մշակույթի նախարարությունը պահանջել է կատարել փլուզված պատի պահպանված բեկորների տարհանումը եւ ապահովել դրանց պահպանությունը, որի վերաբերյալ նախարարության մասնագետների կողմից կկազմվի համապատասխան ակտ։

Վերոնշյալ աշխատանքներին ընթացք տալու համար մայիսի 5-ին ներկայացված համապատասխան նախագիծը համաձայնեցվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ»,- ասվում է նախարարության՝ «ՀԺ»-ին ուղղված պատասխանում:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Լրագիրի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031