Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ երեկ սենսացիոն զարգացումներ տեղի ունեցան Ազգային ժողովում։ Քվեարկությունից առաջ ձայն խնդրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւ հայտարարեց հետեւյալը. «Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք՝ Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին, «ձեռնպահ» ենք քվեարկելու»:
…Ընդդիմադիրների ձեռնպահ քվեարկելը եւ քվեարկելն ընդհանրապես որեւէ իրական բան չփոխեց կառավարության ծրագրի ճակատագրում, որովհետեւ այսպես թե այնպես կառավարության ծրագրի ընդունման համար անհրաժեշտ էր 66 «կողմ» ձայն։ Եթե քվեարկության արդյունքը լիներ 66 «կողմ», 0 «դեմ», 0 «ձեռնպահ», կառավարության ծրագիրը, միեւնույն է, հաստատված կհամարվեր՝ կամ 64 «կողմ», 2 «ձեռնպահ»-ով հաստատված չէր համարվի։ Այսուհանդերձ, անհասկանալի է մնում, թե Բագրատյանն ու Արզումանյանը ինչու են այդքան հակված կառավարության հետ համագործակցության։ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը այնքան էլ չի կարելի բացատրություն համարել, որովհետև նույն տեքստը կարելի է ասել ցանկացած կառավարության ցանկացած ծրագրի մասին։ Այստեղ խնդիրը համագործակցել-չհամագործակցելու քաղաքական որոշումն է։
Մի բան ակնհայտ է, որ երկու ընդդիմադիր (՞) գործիչների այս հայտարարությունից հետո հայ հանրությունը հերթական անգամ ընդդիմությունից հիասթափվելու պատճառներ կունենա։
Ակնհայտ է նաև, որ Հայաստանում շարունակվում է քաղաքական դաշտի բաժանումը, որի ամբողջ իմաստը հետևյալն է. քաղաքական դաշտը ուղղակի և անուղղակի պետք է լինի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, կամ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հսկողության տակ։ Նրանք, ովքեր չեն վերահսկվում Սերժ Սարգսյանի կողմից, պետք է վերահսկվեն Ռոբերտ Քոչարյանի կողմից, նրանք, ովքեր չեն վերահսկվում Ռոբերտ Քոչարյանի կողմից, պետք է վերահսկվեն Սերժ Սարգսյանի կողմից։ Հրանտ Բագրատյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, ըստ էության, երկու ճամբարներից որևէ մեկում չկային կարծես, եւ ահա երեկ կարծես կատարեցին ընտրություն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև