Այսօր ժամը 17-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի (ՀՀԿ) եւ Միքայել Մելքումյանի (ԲՀԿ) բանավեճը: Թեման` կառավարության ծրագիրը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հարց Այվազյանին և Մելքումյանին:
Դուք ինչպես եք գնահատում ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանի հայտարարությունը, որ ինքը տեղեկություն չունի ՀՀ նախարարների և ԱԺ պատգամավորների բիզնես գործունեությամբ զբաղվելու մասին: