Սիրիահայերից մոտ 350 դիմում է ստացվել՝ Նոր Հալեպ թաղամասում բնակարան ունենալու ցանկությամբ։ Սակայն կառավարության նպատակն այս անգամ էլ եղել է ոչ թե բռնագաղթածների խնդիրը, այլ բիզնեսն ու շահույթը։ Փաստորեն, 350 դիմումատուները տեղյակ չեն եղել, որ նախօրոք պետք է վճարեն բնակարանի ընդհանուր արժեքի 1.3-ի չափով գումար։ Կառավարության կողմից էլ սկզբում անորոշ են թողնվել պայմանները, ու երբ դիմումները կուտակվել են, մտածել են, որ մարդիկ կվճարեն։ ՛Սակայն հաշվարկները մնացել են թղթի վրա, իսկ թաղամասի կառուցումը՝ որպես երանելի ցանկություն, որ բխել է բարձրաստիճանների սրտերից սիրիահայ քույրերին ու եղբայրներին։
Հիմա Նոր Հալեպից չեն խոսում, Դպրեվանքից ու Նոր Հալեպի հարեւանությամբ գտնվող Նարեկ թաղամասից չեն խոսում, որտեղ հանգրվանեցին Բաքվից ու դարձյալ արտագաղթեցին ուր պատահի։
Եվ դեռ երաշխավորված չենք նոր ներգաղթերից, որովհետեւ թեժացող կետերում ապրող հայերի աչքը, այնուամենայնիվ, դեպի Հայաստան է, սակայն այլեւս՝ անապահով։
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում