Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր թերությունը վերահսկողական լծակներն ընդդիմությանը չտրամադրելն է. «Հրապարակ»

Մայիս 23,2014 10:12

Ոչ իշխանական քառյակի հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության ծրագիրը, ի տարբերություն նախորդ ծրագրերի, մասնագիտական կոշտ քննադատությունների ու վերլուծությունների չարժանացավ։ Ավելի շատ ընդհանրական գնահատականներով քննադատեցին։ Դա էլ միայն՝ իրենց ընդդիմադիր դեմքը փրկելու համար։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը պարզապես չի տեսնում, որ դրանով կարելի է արմատական փոփոխություններ անել։ Որպես բացասական պահ, նշեց քաղաքական կամքի բացակայությունը, որը եւս նախորդի ձախողման պատճառն էր։

Հարցին, թե ուսումնասիրե՞լ է ծրագիրը եւ ի՞նչ բացթողումներ է արձանագրել, Հակոբյանը պատասխանեց. «Շատ մանրամասն ենք ուսումնասիրել, սա քաղաքական հայեցակարգային փաստաթուղթ է, որտեղ ես չեմ տեսնում այն քաղաքական կամքն ու մեխանիզմները, որոնք պետք է պայքարեն կոռուպցիայի, մենաշնորհի դեմ»։
Ինչպես Հակոբյանը, այնպես էլ դաշնակցական Արծվիկ Մինասյանը կարծում է, որ գլխավոր թերությունը վերահսկողական լծակներն ընդդիմությանը չտրամադրելն է, որը չի ստեղծում իշխանության հակակշիռ։

Ծրագրում նշված 5-7 տոկոս տնտեսական աճին անդրադառնալով՝ ասաց. «5 տոկոս տնտեսական աճով ակնկալել երկրի սոցիալ-տնտեսական զարգացում, միամտություն է, երկրորդը՝ 10 տոկոս աղքատության նվազեցումը, այն էլ այսօրվա մեթոդաբանությամբ հաշվարկված, շատ քիչ է, շատ թույլ է։ Ընդհանրապես, այն տնտեսական քաղաքականությունը կամ փիլիսոփայությունը, որը դրված է ջրամբարաշինության վրա կամ այլ տնտեսական խոշոր ծրագրերի հիմքում, իրականացվող են, բայց դրանով ակնկալել, որ ՀՀ տնտեսությունն այնպիսի զարգացում կունենա, որ կապահովի բավարար աշխատատեղեր, նույնպես հավակնոտ չէ։ Այդ տեսանկյունից ծրագիրը տնտեսական նպատակադրումների, թիրախների առումով իրականացվող է»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031