Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Համոզված ենք, որ կասեցվելու են ապօրինի գործողությունները Մարզահամերգային համալիրի նկատմամբ

Մայիս 23,2014 10:02

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մամուլի միջոցով փորձ է անում իր անօրինական գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ, ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն:

Այս փուլում նման գործելաոճը մեզ համար անընդունելի է, քանի որ սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի և ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ:

Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնություն է տվել այլ պարտավորությունները վերաձևակերպելու պայմանին և պատասխանատվությամբ է վերաբերվում այսօրվա ներկայացված պահանջին:

ԴԱՀԿ-ի կողմից խախտվել են` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և 8-րդ հոդվածը, համաձայն որի կողմին չի տրամադրվել փորձագետի եզրակացությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն պարզաբանման վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման: Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն գործը անհասկանալի պայմաններում անհետացել է դատարանից:

Համոզված ենք, որ պատկան մարմինների գործուն միջամտության արդյունքում կասեցվելու են ապօրինի գործողությունները Մարզահամերգային համալիրի նկատմամբ:
Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031