Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի դատարանի փոսով զուգարանն ու կաթկթող տանիքը

Մայիս 23,2014 15:02

Գավառում գտնվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անձրեւոտ օրերին նիստերի դահլիճում մարդիկ պետք է անձրեւանոցով նստեն: Այս շենքի տանիքն այնքան մաշված է, որ անձրեւաջրերը ներս են լցվում, իսկ դահլիճում գոյացած «լճակները» ստիպված «փալաս-փուլուսով» են չորացնում:

1-1

Այս դատարանում նույնիսկ «այլընտրանքային» զուգարան կա, բայց ոչ 21-րդ դարին հարիր. այն գյուղի փոսով զուգարաններից է: Եթե անգամ այս զուգարանը նախորդ դարից է մնացել, եւ դատավորներն ու կարգադրիչները դրանից չեն օգտվում, ապա սովորական քաղաքացիները, հիմնական զուգարանը կողպած լինելու պատճառով, բնական կարիքները հոգում են փոսով զուգարանում:

Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031