Ամեն խաղ խաղացել էինք, մնում էր Շիվանզադեի «Պատվի համար»-ի Էլիզբարովը, որ հենց նեղն էր ընկնում, ասում էր՝ «Սաղաթել, ասում եմ՝ չգնա՞նք կլուբ»:
Ի սկզբանե նշեմ՝ ես ակումբային մարդ չեմ: Գուցե այդպես ճիշտ չէ, բայց իմ պատկերացմամբ, ակումբները ժամանցի վայր են: Ես գերադասում եմ ժամանցս անցկացնել հարազատներիս ու համախոհներիս շրջապատում, իսկ ՀՀ մի քանի վարչապետներ ինձ համար, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չեն կարող հարազատ և ընդունելի լինել: Համոզված եմ, որ ես էլ՝ իրենց:
Ընդհանրապես, ես կարծում եմ, որ միայն հակառակ մոտեցումների՝ իշխանություն և ընդդիմութուն հակադրության և, ամենակարևորը, փոխադարձ վերահսկողության արդյունքում է, որ ուժեղ է պետությունը, և շահում է հասարակությունը: Դա է ժողովրդավարության հենքը, ոչ թե հակառակը, որ, ասենք, ես ու Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը մեկ դառնանք ու փորձենք խնդիր լուծել: Հետևաբար՝ ես ոչ արդյունավետ եմ համարում ակումբի ձևաչափը և չեմ անդամակցի: Իսկ ընդհանրապես մենք (նկատի ունեմ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը) կողմ ենք համագործակցելուն և երկու, մեր կարծիքով շատ կարևոր, սկզբունքներ ենք տեսնո
Առաջին. մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և Եվրասական միությանն անդամակցությունն անհեռանկար ու անկախության դեմ ուղղված քայլեր են, ուստի չենք համագործակցի այն քաղաքական ուժերի ու գործիչների հետ, ովքեր կողմ են այդ գործընթացին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց կցորդ ու շահերի պաշտպան (ընդ որում՝ երկուսին ժամանակ առ ժամանակ կամ միաժամանակ) Հովիկ Աբրահամյանը այդ գործընթացի շահագրգիռ կողմն ու կնքահայրն է:
Կարդացեք նաև
Երկրորդ՝ մենք չենք համագործակցում նրանց հետ, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել կամ արդարացրել են Մարտի 1-ի սպանդը և այդ միջոցներով իշխանություն պահելը: Այդ ենթատեքստում նույնպես նշածս նախկին ու ներկա վարչապետները անմիջական մասնակիցներ ու պատասխանատուներ են:
Մանրամասները կարող եք կարդալ 1in.am-ի կայքում