Այսօր Թատրոն 32-ում տեղի ունեցավ «Արտ Ֆեստ» փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այն ստեղծվել է 2013թ.-ին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր,երջանկահիշատակ Արմեն Մազմանյանի, ուսումնական թատրոնի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Բաց փառատոնը հայաստանյան մշակութային կյանքում նշանավոր է նրանով,որ շեշտը դրվեց միանգամից արվեստի վեց ոլորտների վրա՝թատերական արվեստ, կինոարվեստ, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա և լուսանկարչություն: Թատրոնը հնարավորություն ընձեռեց երիտասարդներին՝ ներկայանալու և արտահայտվելու իբրև արվեստագետ:
Մասնագիտական հանձնախմբի անդամները տասներեքն էին, որոնք այս գունեղ, արֆեստյան օրերի ընթացքում իրենց խորհուրդներով, ներկայությամբ, ժպիտով փորձեցին քաջալերել երիտասարդներին.նաև իրենց ներկայությամբ զարդարեցին «Արտ Ֆեստ» փառատոնը: Նրանց կազմում էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինտիտուտի դասախոս, ռեժիսոր Գարեգին Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր լրագրող, սցենարիստ, ռեժիսոր Արթուր Բախտամյանը և այլք: Հանձնախմբի հետ էր նաև պրն.Մուրադյանն, ով նախորդ տարի «Արտ Ֆեստ»-ի մասնագիտական հանձնախմբի կազմում էր:
10 օրերի ընթացքում նրանք դիտեցին ներկայացումները, կինոֆիլները, կերպարվեստի ցուցադրությունները:
Կարդացեք նաև
«2013թ.-ին՝ նախորդ տարի,երբ նոր-նոր էր մեկնարկում, մենք ունեցանք 32 հայտ,որը հայտատուների առումով պատկառելի թիվ չէր,բայց դա մեզ հույս տվեց և քաջալերեց՝պրոյեկտը ներկայացնելու նաև մյուս տարի: Եվ ի ուրախություն մեզ՝այս տարի թատրոնում գրանցվեց 155 հայտ: Թատրոնին մասնակցում են երևանյան մշակութային բուհերը,նրանք,որոնք ունեն մշակութային ֆակուլտետներ և ոչ միայն: Օրինակ՝ունենք մասնակից Երևանի պետական ճարտարագիտական համալսարանից, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից և այլն: Ուզում եմ նշել նաև այն փաստը,որ շատ ակտիվ են մարզերը,հատկապես՝ Շիրակը, Լոռին, Կոտայքը»,-նշում է փառատոին կազմակերպիչը:
Ներկայացումները ցուցադրվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում, Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և մի շարք մայրաքաղաքային թատրոններում:
Մասնագիտական հանձնախումբը մեկնել է Կոտայքի մարզ,դիտել Նոր Գեղի համայնքում ցուցադրված ներկայացումները, Աբովյանի երիտասարդական թատրոնի ներկայացումները: Սա կարևոր է, քանզի թատրոնը նպատակ ունի ակտիվացնելու մայրաքաղաք-մարզեր կապը:
Մասնակցելու իրավունք ունեին բոլոր ցանկացող, ստեղծագործ անձինք, ստեղծագործական միավորումները, որտեղ մասնակիցները 16-35 տարիքային միջակայքում գտնվողներն էին: Փառատոնն ուներ մրցանակներ՝ մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե: Ի դեպ, նախորդ տարի կային ոլորտներ, որտեղ ոսկե մրցանակակիրներ չեղան. հանձնախումբն իր ընտրությունը կատարում է անաչառ և ընտրում արժանիներին:
Ստելլա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան արվեստի ոլորտներ չեն: Սրանք պարզապես կերպարվեստի ճյուղեր են… Եվ ընդհանրապես, աշխատեք նաև տառասխալներ չանել…