Հայաստանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին մայիսի 21-ին հանդիպել է իր փաստաբան Ֆուադ Աղաևը: Տեսակցության ընթացքում նրանք քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, հայտնում է «Կոնտակտ» լրատվականը՝ հղում անելով «Թուրան»-ին:
«Զերկալո» թերթի վերլուծաբանը փաստաբանի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում և Ադրբեջանում տիրող իրավիճակի և Ռուսաստանի կողմից այդ երկու երկրների նկատմամբ ճնշումների վերաբերյալ:
Ըստ Միրկադիրովի, հայ-ադրբեջանական ճակատի լարվածության հետ Ռուսաստանը նույնպես կապ ունի:
Ռաուֆ Միրկադիրովը, որը վերջին 3 տարիներին բնակվում էր Անկարայում, ապրիլի 19-ին Թուրքիայից արտաքսվել է Ադրբեջան և ձերբակալվել: Նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ՝ պնդելով, որ 2008թ.-ից նա կատարել է Հայաստանի հատուկ ծառայությունների հրահանգները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ