Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը չի իմացել, որ իր գործընկեր պատգամավորները, ոչ սթափ են եկել խորհրդարան

Մայիս 22,2014 22:20

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկել են 15-րդ համաժողովին նվիրված ներկուսակցական հարցեր: Հարցին, թե ինչու այլ քաղաքական ուժերի չեն հրավիրել, պարոն Շարմազանովն ասաց` դրա անհրաժեշտությունը չկար. «Սա հաշվետու համագումար է, մենք հիմնականում քննարկելու ենք այն խնդիրները, որոնք մեր կուսակցությանն են վերաբերում:  Սա նախընտրական չէ, որպեսզի նմանատիպ  բառապաշար օգտագործենք,  եւ հետեւաբար այլ խմբակցությունների ղեկավարների կամ ներկայացուցիչների  չենք հրավիրել: Մենք էլ շատ դեպքերում չենք հրավիրվել այլ քաղաքական ուժերի  համագումարներին»:

Ըստ պարոն Շարմազանովի համագումարին լինելու է կուսակցության նախագահի ընտրություն, ինչպես նաեւ ղեկավարները հանդես են գալու ծրագրային հաշվետու ելույթով: Շարմազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ ղեկավար կրկին կընտրվի Սերժ Սարգսյանը:

Հարցին էլ թե ինչպես է վերաբերվում, որ այսօր որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ ոչ սթափ վիճակում են ներկայացել խորհրդարան` աշխատանքի, Է. Շարմազանովն ասաց, որ ինքը տեղյակ չէ, եւ ամբողջ օրը նիստերի դահլիճում է եղել եւ չի նկատել, որ որոշ պատգամավորներ խմած են եղել: Իսկ եթե այդպես  է եղել, ապա ըստ ԱԺ փոխնախագահի դա անընդունելի է:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ուանողուհի,Տավուշեցի) says:

    Դուք ողջ կազմով եք անընդունելի և մերժելի ժողովրդի համար…
    Է’լ ինչ պիտի անեք, որ ժողովրդական դատաստանի աժանանաք, ստո’ր ստահակներ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031