Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովին հարցաքննության են կանչել Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն, հայտնում է «Հաքքին.ազ» լրատվականը՝ վկայակոչելով Ջաֆարովի ֆեյսբուքյան գրառումը:
Ըստ փորձագետի, կանչը կապված է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի հետ, որը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսելու մեջ: «Երևի ինձ ուզում են հարցնել 2001թ. Հայաստան և գրավյալ տարածքներ կատարածս այցի մասին», – գրել է Ջաֆարովը Ֆեյսբուքում:
Անկարայում բնակվող, «Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովին Թուրքիայից արտաքսել և ձերբակալել են ապրիլի 19-ին: Նա մեղադրվում է 2008թ. Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և նրանց առաջադրանքները կատարելու մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ