Մի քանի օր առաջ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը մեզ ցույց տվեց Նոյեմբերյան քաղաքի բարձունքում հառնող Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի շրջակայքում կիկլոպյան նորահայտ ամրոցի ավերակները: Ամրոցի պատերի հետքերը ցույց են տալիս, որ այն բավական մեծ է եղել:
Սամվել Բեգլարյանի հետ տարածքում շրջելով` տեսանք , որ երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի հրապարակն ամբողջությամբ ծածկված է ավտոմեքենաների անիվների հետքերով. սրբավայրի նկատմամբ վատ վերաբերունք ունեցող երիտասարդները գիշերներն այդտեղ ավտոմրցավազք են անցկացնում: Նրանք տարածքում խորոված անելու համար մոտակայքում գտնվող, 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի բազալտե հուշակոթողից կտոր են պոկել:Նշենք, որ հիշյալ վայրագությունները այս տարվա մայիսի 9-ի տոնակատարությունից հետո են կատարվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ